Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պատասխանող՝ Կարեն Ռուդիկի Ներսեսյանին թիվ ԵԴ/16387/02/20

12.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Աննա Լևոնի Աղաբաբյանի ընդդեմ Արտյոմ Գևորգի Անանիկյանի, երրորդ անձինք՝ Քնարիկ Անանիայի Անանիկյանի, Գևորգ Արտյոմի Անանիկյանի, Աննա Գևորգի Անանիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/16387/02/20 քաղաքացիական գործով 08.12.2022 թվականին, ժամը 14:00-ին հրավիրված դատական նիստը Դատավոր Ա. Սաֆարյանի 2022 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 23-ը ներառյալ անաշխատունակության մեջ գտնվելու դեպքով պայմանավորված չի կայացվել, հետաձգվել և նշանակվել է 13.04.2023 թվականին, ժամը 10:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկացվում եք նաև, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 1051 18 13

Էլ. փոստ`