Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/55625/02/22 քաղաքացիական գործով Դավիթ Մանվելի Քալաշյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

13.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/55625/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10-ը նոյեմբերի 2022 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Դավիթ Մանվելի Քալաշյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

«ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 27․10․2022թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Դավիթ Մանվելի Քալաշյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 01․11․2022թ․։
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Դատարանը պարզված է համարում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, 298-րդ և 300-րդ հոդվածներով դատարանը,

ՈՐՈՇԵՑ

«ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Դավիթ Մանվելի Քալաշյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
Գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Եզրափակիչ դատական ակտ կայացնել և հրապարակել 2023 թվականի մարտի 22-ին` դատական իշխանության պաշտոնական կայքում:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ



Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`