Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/21766/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

15.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Ինքնուրույն պահանջ չներկայացնող
Երրորդ անձ՝ Հովհաննես Գարսևանի Խամոյանին
/ՀՀ, ք․ Երևան, Անդրանիկի 67 շ., բն. 32/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<Ֆինքա>> ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Թերեզա Գարսևանի Խամոյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Գարսևան Գեղամի Խամոյան, Հովհաննես Գարսևանի Խամոյան, Անահիտ Յախշիբեկի Եղիազարյան՝ բաժինն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, բաժինն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում գույքն ամբողջությամբ հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը Թերեզա Խամոյանին հասանելիք գումարի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԵԴ/21766/02/22 քաղաքացիական գործը:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 11։40-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԷԼԻԶԱԲԵԹ ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`