Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԿԴ1/1784/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագւր

15.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

ԿԴ1/1784/02/18

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Դիմող՝ Կամո Գուրգենի Հովհաննիսյանին
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 4 Միկրոշրջան, 35 շենք, 6 բնակարան

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մուշեղյանի) վարույթում է գտնվում թիվ ԿԴ1/1784/02/18 քաղաքացիական գործն ըստ դիմումի Կամո Հովհաննիսյանի ընդդեմ երրորդ անձ Կոտայքի սոցիալական ապահովության տարածքային բաժին աշխատանքային ստաժը հաստատելու պահանջի մասին: Նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի մարտի 28-ին, ժամը 10:00-ին (դատական նիստերի դահլիճ 2):
Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի փ. 29) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դիմող:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`