Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/66415/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Հայկ Վարուժանի Ստեփանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Ռուսա>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Հայկ Վարուժանի Ստեփանյանի, ԱՁ Հայկ Համլետի Մովսիսյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. <<Ռուսա>> ՍՊԸ-ի ընդդեմ Հայկ Վարուժանի Ստեփանյանի, ԱՁ Հայկ Համլետի Մովսիսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Հայցադիմումը դատարանում ներկայացված համարել՝ այն սկզբնապես ներկայացնելու օրը՝ 23.12.2022 թվականին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`