Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/47531/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս





ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0065, ք. Երևան, Օտյան փող. 53/2 շենք, հեռ.` (010) 74-28-90, snank@court.am, snank-dataran@mail.ru
ԵԴ/47531/02/21
07.03.2023Ã.

Հայցվոր՝ <<ԲՌԱՎԱՍ>> ՍՊԸ
(ք. Երևան, Արաբկիր, Փափազյան փ. 2 նրբ. 94 տուն)


Պատասխանող՝ <<Ամերիաբանկ>> ՓԲԸ
(ք. Երևան, Վ. Սարգսյան 2)


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր /Ա. Բաբայան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԲՌԱՎԱՍ>> ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ի՝ պայմանագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին։
Տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/47531/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է` 18.04.2023թ.-ին, ժամը 16:15-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2 շենք, դատական նիստերի թիվ 5 դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը և ժամին ապահովել Ձեր մասնակցությունը: Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասին 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 147):

Դատավորի օգնական՝ Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (010) 74-28-90

Էլ. փոստ`