Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԿԴ/2762/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ




թիվ ԿԴ/2762/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական ակտի հրապարակման մասին




Քաղաքացիական գործով պատասխանողներ
<<Թոփհար>> ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Առինջ, Պարույր Սևակ թաղ, 7 փողոց,12
Բակեն Հարությունի Թոփակյան
Հասցե՝ ՀՀ ք․ Երևան,Արցախի փողոց,6 շենք, 6 բնակարան
Արարատ Գուրգենի Խանիկյան
Հասցե՝ ՀՀ ք․ Երևան,Չարենցի փողոց, 141 տուն
Վիկտորյա Վիկտորի Գևորգյան
Հասցե՝ ՀՀ ք․ Երևան,Այգեստան 11 փողոց, 191 տուն


ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ դատարան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ- Հայաստան բանկ » ՓԲ ընկերության (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ <<Թոփհար>> ՍՊԸ-ի, Բակեն Հարությունի Թոփակյանի, Արարատ Գուրգենի Խանիկյանի և Վիկտորյա Վիկտորի Գևորգյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Թիվ ԿԴ/2762/02/23 քաղաքացիական գործով 18.05.2023 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասով, Դուք տեղեկացվում եք, որ սույն գործով դատական ակտը կհրապարակվի 18․05․2023 թվականին ՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, միաժամանակ, հայտնվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի ք. Չարենցավանի նստավայրում (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երիտասարդական փողոց 2/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ծանոթություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները և դրանք չկատարելու իրավական հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ․ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հասցե` Ք․ Չարենցավան, Երիտասարդական փողոց 2/1

Հեռ..` (0226)-4-50-54

Էլ. փոստ`