Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/10762/0/22 քաղաքացիական գործով պատասխանող Նունե Ալբերտի Եփրեմյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

18.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Սոֆյա Ալբերտի Եփրեմյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Սոնա Ալբերտի Եփրեմյանի, Նունե Ալբերտի Եփրեմյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Սուրեն Հրանտի Սիմոնյանի (այսուհետ նաև՝ Երրորդ անձ)՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Սոֆյա Ալբերտի Եփրեմյանի ընդդեմ Սոնա Ալբերտի Եփրեմյանի, Նունե Ալբերտի Եփրեմյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Սուրեն Հրանտի Սիմոնյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 06.04.2023 թվականին, ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`