Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/20879/0/20 քաղաքացիական գործով պատասխանող <<Այլընտրանք Մեդիա>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

18.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Վարդան Նորիկի Բադասյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ <<Այլընտրանք Մեդիա>> ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն)՝ գումար բռնագանձելու և հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ հերքել պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Վարդան Նորիկի Բադասյանի ընդդեմ <<Այլընտրանք Մեդիա>> ՍՊԸ-ի՝ գումար բռնագանձելու և հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ հերքել պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 27.03.2023 թվականին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`