Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ /0101/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

20.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվորի ներկայացուցիչ՝ Աշոտ Թորոսյանին
ք.Երևան, Արգիշտիի 11/8, բն.8

Երրորդ անձ՝ Զավեն Վարդանյանին
ք.Երևան, Տիգրան Մեծի 65ա, 5-րդ հարկ, 3սենյակ

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0101/02/22 քաղաքացիական գործը ըստ հայցի Ռազմիկ Լյուդվիգի Խաչատրյանի ընդդեմ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի, երրորդ անձ՝ սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի՝ խնդրելով 13.03.2020թ․-ից մինչև 09.11.2020թ․ ժամանակահատվածի համար ճանաչել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Ա/Ձ Ռազմիկ Խաչատրյանի միջև 27.06.2018թ․ կնքված թիվ 18 02 0 23658 գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում 06.07.2018թ․ կնքված թիվ 18 02 0 23658/1 բիզնես վարկի պայմանագրից, 03.05.2019թ․ կնքված թիվ 18 02 0 23658/2 բիզնես վարկի պայմանագրից, 13.06.2019թ․ կնքված թիվ 190227581 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրից բխող «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի պարտավորությունների կատարումն պահանջելու իրավունքի բացակայությունը։
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 11.04.2023թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`