Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/41497/02/22 քաղաքացիական գործով Մանե Ազատի Դավթյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/41497/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 փետրվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը /նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան/, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Մանե Ազատի Դավթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ

Դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/ 17.08.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 12.12.2022թ.:
Դատարանի 12.12.2022 թվականի որոշմամբ որոշվել է գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 24.01.2023թ.: Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 28.02.2023թ.:
Պատասխանողը ստացել է պարզեցված վարույթը դադարեցնելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշումը, նախորդ և հաջորդ դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության միջոցով նրան չի հանձնվել:
Պատասխանողի ծանուցումը 28.02.2023թ. դատական նիստի մասին իրականացվել է բնակության վայրի վարչական շրջանի ղեկավարի և հրապարակային ծանուցման միջոցով:
Պատշաճ ծանուցված համարվող պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, դատական նիստերին չի ներկայացրել, դատարանին չի տեղեկացրել իր բնակության հասցեի փոփոխության մասին:
28.02.2023թ. նախնական դատական նիստին կողմերը չեն ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304 հոդվածի 1-ին մասի համաձայն` արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304 հոդվածի 2-րդ մասի համաձայն` արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով և նկատի ունենալով, որ սույն գործով պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, պատասխանողի կողմից չի ներկայացվել դրա վավեր լինելը վիճարկող պահանջ, ինչպես նաև գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայությունը, Դատարանը գտնում է, որ սույն գործը քննելիս պետք է կիրառել արագացված դատաքննություն:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 150-րդ, 303-րդ, 304-րդ, 305-րդ հոդվածներով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/41497/02/22 քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն:
Դատական ակտը կհրապարակվի 2023թ. մարտի 22-ին` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:



ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`