Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԱԴԴ/0572/02/14 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

21.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Նարինե Հայրապետյան
ՀՀ, ք. Երևան, Լևոնյան փող., տուն 46



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0572/02/14 քաղաքացիական գործով / ըստ հայցի Անդրանիկ Վոլոդյայի Հայրապետյանի ընդդեմ Թագուհի Համբարձումի Հայրապետյանի, Արմենուհի Հայրապետյանի իրավահաջորդ Վոլոդյա Հայրապետյանի իրավահաջորդներ Նարինե և Սոֆիկ Հայրապետյանների, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով Երևան քաղաքի Լևոնյան փողոցի 46 հասցեի տան 44,9 քմ արտաքին/ 34,2 քմ ներքին/ մակերեսով շինությունների և դրանցով ծանրաբեռնված 44,9 քմ մակերեսով օրինական հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, փողոցից դեպի բնակելի տուն մուտքի դարպասից սկսած 19 քմ մակերեսով դալանի/ծածկի/ և 68,7 քմ մակերեսով բակի ազատ հողամասի, ընդհանուր 87,7 քմ հողամասի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, շինություններից ազատ այգու 479,6 քմ մակերեսով հողամասի 1/2 մասի նկատմամբ նախապատվության իրավունքի ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին/:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ՀՀ, ք. Երևան, Լևոնյան փող., 46 տուն» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 28.02.2023 թվականին ընդունվել է վարույթ, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):

Դատավորի օգնական Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 010-441-823 (333)

Էլ. փոստ`