Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա․ ԵԴ/0002/16/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

21.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդված

Հա. ԵԴ/0002/16/23 քաղաքացիական գործով
Պարտապան՝ Անժելա Գևորգի Ղուկասյանին
(հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Գուսան Շերամի փողոց, շենք 55, բնակարան 72)


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հարգելի դատավարության մասնակից(ներ)
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի Լևոն Շահենի Ղուկասյանի ընդդեմ Անժելա Գևորգի Ղուկասյանի՝ անչափահաս երեխաներ 16․12․2013 թվականին ծնված Մարտա Լևոնի Ղուկասյանի և 07․07․2015 թվականին ծնված Զառա Լևոնի Ղուկասյանի հետ շփվելու կարգ սահմանելու մասին ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի Ցենտրալնիյ շրջանային դատարանի՝ թիվ 2-1416/2021 գործով 23․03․2021 թվականին կայացված վճիռը՝ <<Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին>> 22․01․1993թ․ (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 21․12․1994 թվականին) Մինսկի կոնվենցիայի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարելու վերաբերյալ հա. ԵԴ/0002/16/23 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է հայտարարվել 11․04․2023 թվականը։

Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա․ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`