Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ/1342/02/23

23.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak-dataran@mail.ru
Գործ ՇԴ/1342/02/23
«23» մարտի 2023 թվական
ՇԴ25Ե-
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Հարություն Ռազմիկի Ղումաշյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Աբովյան փողոց, տուն 40)

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Քյուրքչյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Հարություն Ռազմիկի Ղումաշյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում թիվ ՇԴ/1342/02/23 քաղաքացիական գործով «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ «19» թերթից:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածով՝ Ձեզ պարզաբանվում է, որ.
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին (…) մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:»:


Դատավոր Ա.Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`