Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3182/02/09 քաղաքացիական գործով պատասխանող «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ԲՀԿ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս.Երիցյանս, քննարկելով ըստ հայցի «Արմենտել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ԲՀԿ-ի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը


ՈՐՈՇԵՑԻ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի «Արմենտել» ՓԲԸ-ի ընդդեմ «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ԲՀԿ-ի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ընդունել վարույթ և դատական նիստի օր նշանակել 12.04.2023 թվականին ժամը՝ 14:00, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`