Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/0013/16/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0013/16/22
ԴԴ23
«______»_____________2023թ.

«Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ-
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր, Ջերմոցների փողոց, ջերմոց թիվ 2


ՀՀ Կոտայքի առաջին ատյանի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Արբիտրաժային դատարանի՝ «Ալտերնատիվ Էներգիա» ՍՊԸ-ի վերաբերյալ իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հանձնարարությունը:
Դատական նիստը նշանակվել է 2023 թվականի ապրիլի 04-ին, ժամը 16:45-ին (ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1, դատական նիստերի դահլիճ 1) և «Ալտերնատիվ Էներգիա» ՍՊԸ-ն նշված օրը և ժամին լիազորագրով և/կամ կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթով և/կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու լիազորությամբ օժտված լինելու վերաբերյալ ապացույցով, անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1/:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`