Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/29680/02/22 քաղաքացիական գործով՝ որոշում՝ նախնական դատական նիստ նշանակելու մասին: ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

25.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր՝ Անի Բալյանին
/ՀՀ, ք. Երևան, Ֆուչիկի 1-ին նրբ․, 9 շ․, 23 բն․/

Պատասխանող՝ Արտավազդ Ավեյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Նարեկացի 23/

Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/29680/02/22 քաղաքացիական գործով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 16․02.2023թ. կայացրել է որոշում՝ նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Տեղեկացնում ենք այն մասին, որ նախնական դատական նիստը կկայանա 2023 թվականի հունիսի 06-ին, ժամը՝ 10:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Առդիր՝ որոշում «1» թերթ:

Դատավորի գործավար ՝ Հռիփսիմե Ավոյան

Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա

Հեռ..` 00374 010 57-69-55

Էլ. փոստ`