Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/38807/02/22 քաղաքացիական գործով Ալվարդ Վոլոդյայի Բաբալարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/38807/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21 մարտի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը /նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան/, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆասթկրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Ալվարդ Վոլոդյայի Բաբալարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ

Հայցվոր «Ֆասթ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերութունը հայցադիմում է ներկայացրել Դատարան Ալվարդ Վոլոդյայի Բաբալարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/ 09.08.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 06.12.2022թ.:
Դատարանը 06.12.2022թ. որոշել է գործի քննությունը իրականացնել ընդհանուր հայցային վարույթի կարգով և հրավիրել է նախնական դատական նիստ՝ 19.01.2023թ., որը հետաձգվել և նշանակվել է 21.03.2023թ.:
Կողմերը դատական նիստին չեն ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝
1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.
3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը.
4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.
5) ներկայացվել է խմբային հայց.
6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով և նկատի ունենալով, որ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ, չի ներկայացվել հակընդդեմ հայց, բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված դեպքերը՝ Դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով`

ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/38807/02/22 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի հուլիսի 4-ին` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:



ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`