Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էիվ ՎԴ6/0122/05/19 վարչական գործով ծանուցագիր

13.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ Կարինե Աշիկի Խաչատրյանին
Հասցե՝ Ուկրաինա, Լուգանսկի մարզ,
Լիսիչանսկ, Օկտյաբրսկայա փող., տուն 12, բն. 9

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0122/05/19 վարչական գործով (Անահիտ Արամի Թորոսյանն ընդդեմ Սպիտակ համայնքի ղեկավարի, երրորդ անձինք՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների՝ բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակելի տների /բնակարանների/ հատկացման հարցերով հանձնաժողով, ՀՀ Լոռու մարզպետ, Աշիկ Ջանիբեկի Խաչատրյան, Սոնա Աշիկի Ղարիբյան, Սյուզաննա Աշիկի Խաչատրյան, Կարինե Աշիկի Խաչատրյան և Ալիկ Աշիկի Խաչատրյան՝ «որոշումներն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին») նշանակվել է դատաքննություն, որը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 27-ին՝ ժամը 10:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 27.03.2023թ. որոշումը վարչական գործը դատաքննության նշանակելու մասին (ընդամենը՝ 1 (մեկ) թերթ)։

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`