Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ3/0100/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանողներ - Պերճ Բաբկենի Դարբինյանին
Բաբկեն Գրիշայի Դարբինյանին
Խաչանուշ Հայկարամի Դարբինյանին
Մերի Բաբկենի Դարբինյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Երիտասարդության փողոց, 11/42/

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Ամերիաբանկ>> ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Պերճ Բաբկենի Դարբինյանի, Բաբկեն Գրիշայի Դարբինյանի, Խաչանուշ Հայկարամի Դարբինյանի և Մերի Բաբկենի Դարբինյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատերերի կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարն ընդհանուր սփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 2023 թվականի մայիսի 15-ին`ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`