Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/24538/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

թիվ ԵԴ/24538/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Հայցվոր «Արարատ Սննդի Կոմբինատ» ՍՊԸ-ին
(ՀՀ քաղաք Երևան Վ,Դավթյան փողոց 13 տուն)
Ըստ «Արարատ սննդի կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցի ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լևոն Օհանյանի, երրորդ անձանց «Ֆոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության՝ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի 16.07.2019 թվականի թիվ ԳԲՔԱ-ԼՕ-2019/48 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:
Ձեզ է ուղարկվում ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2023 թվականի «Նոր պատասխանող ներգրավելու մասին» որոշումը «2» թերթից:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`