Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/62588/02/22 քաղաքացիական գործով Արման Գագիկի Օրդյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

26.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/62588/02/22






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.03.2023թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան), ծանոթանալով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված հայցադիմումին,

ՊԱՐԶԵՑ
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն 28.11.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արման Գագիկի Օրդյանի, Սայաթ Սարգսի Պարազյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատարանի՝ 12.12.2022 թվականի որոշմամբ վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին է ներկայացվել և 14.03.2023 թվականին մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին, վերջինիս աշխատակազմին է հանձնվել 15.03.2023 թվականին:
Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 127-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` դատարանը

ՈՐՈՇԵՑ
1. Հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թվականի հուլիսի 24-ին:
3. Հայցադիմումի սկզբնական ներայացման օր համարել՝ 28.11.2022 թվականը:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`