Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/0145/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

02.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԹԻՎ ՍնԴ/0145/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Սոնա Խաչիկի Պետրոսյանին
(ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 22 փ., 117 տուն)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) թիվ ՍՆԴ/0145/02/22 քաղաքացիական գործով ըստ «Կոմսալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահագն Մյասնիկի Բալաբեկյանի հայցի ընդդեմ Հովհաննես Վախթանգի Հովակիմյանի և Սոնա Խաչիկի Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նախնական դատական նիստն ավարտվել է և գործը նշանակվել է դատաքննության՝ 2023 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 15:00-ին, ք․ Երևան, Երվանդ Օտյան 53/2 հասցեում գտնվող թիվ 6 դատական նիստերի դահլիճում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Վերը նշվածը հաշվի առնելով, սույնով ծանուցվում եք, որ թիվ ՍՆԴ/0145/02/22 քաղաքացիական գործով ըստ «Կոմսալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահագն Մյասնիկի Բալաբեկյանի հայցի ընդդեմ Հովհաննես Վախթանգի Հովակիմյանի և Սոնա Խաչիկի Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նախնական դատական նիստն ավարտվել է և գործը նշանակվել է դատաքննության՝ 2023 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 15:00-ին, ք․ Երևան, Երվանդ Օտյան 53/2 հասցեում գտնվող թիվ 6 դատական նիստերի դահլիճում, որտեղ Դուք հրավիրվում եք որպես պատասխանող:
Անհրաժեշտ է նշված օրը անձը հաստատող փաստաթղթով ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին:
Նախազգուշացում – սույն հրապարակումից հետո՝ 7-րդ օրը, Դուք համարվում եք պատշաճ ծանուցված, հետևաբար Ձեր կողմից՝ առանց հարգելի պատճառի դատական նիստին չներկայանալն, արգելք չէ գործի քննությունը Ձեր բացակայությամբ անցկացնելու համար:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 010 74-28-60

Էլ. փոստ`