Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/0253/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

04.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Էմմա Պարսամի Հակոբյանին,
Ալինա Մելիքի Հակոբյանին
Էդիկ Մելիքի Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Եղիպատրուշ, 7 փ., տ. 3/

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<Մայլեռ Մաունթայն Ռեզորթ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Մելիք Էդիկի Հակոբյանի, Էմմա Պարսամի Հակոբյանի, Ալինա Մելիքի Հակոբյանի և Էդիկ Մելիքի Հակոբյանի (այսուհետ՝ Պատասխանողներ)՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով, 1․147․700 ՀՀ դրամ գումարով, ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Եղիպատրուշ տնամերձ հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման, որպես իրավական հետևանք Պատասխանողների սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանողներ՝ Էմմա Պարսամի Հակոբյանին, Ալինա Մելիքի Հակոբյանին և Էդիկ Մելիքի Հակոբյանին (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Եղիպատրուշ, 7 փ., տ. 3/), սակայն դատարանը չի ստացել հետադաձ ծանուցում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 25)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 25

Հեռ..` 025224388

Էլ. փոստ`