Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԴ/1630/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող ՝ Զենֆիրա Ղարիբի Խաչատրյանին
/հասցե՝ Արմավիրի մարզ գ. Դալարիկ Կոմիտասի փ., 13 շ., /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/1630/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի` <<<<Ֆինքա>> ունիվերսալ վարկային կազմակերպություն>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Խաչիկ Ղարիբի Խաչատրյանի, Կարինե Սուրենի Սարգսյանի և Զենֆիրա Ղարիբի Խաչատրյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը բաժանելու և դրանից բաժին բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի հունիսի 28-ին, ժամը` 14:45-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ` անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` /0231/ 5-27-54

Էլ. փոստ`