Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 08.05.2023թ-ի որոշմամբ Սերգեյ Սպարտակի Բաղդասարյանի, նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

08.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/1276/04/23 08.05.2023թ.
ԴԴ-9.2-


Սերգեյ Սպարտակի Բաղդասարյանին
/Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան,
Երիտասարդական 14, բնակարան 20/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2023 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Սերգեյ Սպարտակի Բաղդասարյանին (հասցե՝ քաղաք Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Երիտասարդական 14, բնակարան 20) սնանկ ճանաչելու պահանջի մասին «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 20.04.2023թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է Սերգեյ Սպարտակի Բաղդասարյանին` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Երիտասարդական 14, բնակարան 20 հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «Փակ դուռ» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 08.05.2023թ-ի որոշմամբ Սերգեյ Սպարտակի Բաղդասարյանի, նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`