Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ6/0143/05/11 վարչական գործով դատական ծանուցագիր

08.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


«ԱՐՄԵՆ-1» ՍՊԸ-ին
Լոռու մարզ, ք․Վանաձոր, Բաթւմիի 14/44


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր Ռ․Խանդանյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ6/0143/05/11 վարչական գործով ըստ հայցի «ԱՐՄԵՆ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում, Արտյոմ Սուրիկի Ասրյան, Տարոն Սուրիկի Ասրյան՝ Վանաձորի քաղաքապետի 26.04.2005 թվականի թիվ 823 որոշումը և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Վանաձորի ստորաբաժանման կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-83 մատյանի 280 համարի տակ 21.06.2005 թվականին կատարված գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, դատական նիստը նշանակված է 17.05.2023թ., ժամը 10։00-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 11:
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):

Հասցե` Ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 29-31-05

Էլ. փոստ`