Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/39286/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ

09.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Ռուզաննա Գևորգի Ղազարյան
/ՀՀ, ք. Երևան, Բակունցի 1 նրբ., 5 շենք, բն. 28 /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/39826/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի <ԱյԴի Բանկ> ՓԲԸ-ի ընդդեմ Վահան Թուխաչիկի Ղազարյանի, Ռուզաննա Գևորգի Ղազարյանի, երրորդ անձ` Սոնիկ Արամի Եղոյան՝ գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41 թիվ ԵԴ/39826/02/21 քաղաքացիական գործով 21.06.2023թ.–ին, ժամը 16:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՜ Վ ԲԱՍՏԱՋՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010-511-813 /+415/

Էլ. փոստ`