Թիվ ԵԴ/551002/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ
09.05.2023
Երրորդ անձ՝ Արմեն Կարապետյան
/ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն 5 փողոց, տուն 11 /
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/55110/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ընդդեմ Վահե Աշոտ Կարապետյանի, երրորդ անձինք՝ Աշոտ Գևորգի Կարապետյան, Քնքուշ Վաչագանի Կարապետյան, Կարինե Աշոտի Կարապետյան, Արմեն Աշոտի Կարապետյան՝ գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41 թիվ ԵԴ/55110/02/21 քաղաքացիական գործով 21.06.2023թ.–ին, ժամը 17:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՜ Վ ԲԱՍՏԱՋՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 010-511-813 /+415/
Էլ. փոստ`