Թիվ ԵԴ/29381/02/18 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ
09.05.2023
Քաղաքացիական գործով պատասխանող
Համբարձում ՈՒշակյանին
(ք. Երևան, Թումանյան 29շ., բն. 16)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Պետրոսյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/29381/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի ՙԿենտրոն՚ համատիրության ընդդեմ Համբարձում Դավթի ՈՒշակյանի՝ պարտադիր նորմերի իրականացմանն ուղղված գումարի բռնագանձման պահանջի մասին, հրավիրվել է դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/29381/02/18 քաղաքացիական գործով 13.06.2023թ.–ին, ժամը 10:00-ին նշանակված դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՜ Վ ԲԱՍՏԱՋՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 010-511-813 /+415/
Էլ. փոստ`