Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ6/0172/05/20 վարչական գործով հրապարակային ծանուցում

10.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.՝ +37410-29-31-13


Ասատուր Մագոյանին
Հասցե՝ Լոռու Մարզ, գ. Արևաշող, 7-րդ փողոց 19
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ6/0172/05/20 վարչական գործով, ըստ հայցի Խաչատուր Վարուժանի Մագոյանի ընդդեմ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների /բնակարանների/ հատկացման հարցերով հանձնաժողովի, երրորդ անձ՝ Ասատուր Վարուժանի Մագոյան՝ Որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 12:20-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան,Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով(անձնագիր, սոցիալական քարտ՝ առկայության դեպքում, լիազորագիր և այլն):
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:


ԴԱՏԱՎՈՐ ԷԴ.ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410-29-31-13

Էլ. փոստ`