Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/1171/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

10.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պարտատեր Կարեն Վոլոդյայի Մարտիրոսյանին
(ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 31ա, բնակարան 18)

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ն. Հարությունյան) 2023 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ՝ Կարեն Վոլոդյայի Մարտիրոսյանի դիմումն ընդդեմ Լուսինե Գևորգի Մուրադյանի՝ Լուսինե Գևորգի Մուրադյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը 2023 թվականի ապրիլի 12-ին ուղարկվել է պարտատեր Կարեն Վոլոդյայի Մարտիրոսյանին՝ քաղաք Երևան, Նազարբեկյան թղմ․, 31Ա, բն․18 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել ՀՀ սնանկության դատարան (այսուհետ նաև` Դատարան)՝ «Անհայտ» նշումով։
Դատարանի 2023 թվականի ապրիլի 14-ին կայացված սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին որոշումը նույն օրն ուղարկվել է պարտատեր Կարեն Վոլոդյայի Մարտիրոսյանին՝ քաղաք Երևան, Նազարբեկյան թղմ․, 31Ա, բն․18 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել Դատարան՝ «Անհայտ» նշումով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/1171/04/23 սնանկության գործով դիմումը վարույթ ընդունելու մասին 2023 թվականի ապրիլի 12-ի, սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին 2023 թվականի ապրիլի 14-ի Դատարանի որոշումները, ծանուցումները դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 743008

Էլ. փոստ`