Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԴ/1723/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Երրորդ անձ՝ Վարդան Ռուբենի Վարդանյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ, գ.Ծաղկալանջ 7 փ., 11 տնակ.)

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/1723/02/22 քաղաքացիական գործն ըստ <<<<Ֆինքա>> ունիվերսալ վարկային կազմակերպություն>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Նվեր Վարդանի Վարդանյանի, երրորդ անձինք՝ Վարդան Ռուբենի Վարդանյան, Օհաննա Արարատի Վարդանյան, Ֆեդորինա Վարդանի Վարդանյան, Նուռա Վարդանի Վարդանյան և Արթուր Բաղդասարի Մելքոնյան՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժին բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համատեղ սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջի մասին :
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2023 թվականի մայիսի 24-ին, ժամը 16։00-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` /0231/ 5-27-54

Էլ. փոստ`