Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ/10580/02/22 քաղաքացիական գործով

11.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Թիվ ԱՎԴ/10580/02/22 քաղաքացիական գործով
ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝

Լիլիթ Սուրիկի Գրիգորյանին
(հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Աճառյան փ., տ. 3)

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ/10580/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Արտակ Տիգրանի Գրիգորյանի հայցն ընդդեմ Աղունիկ Առաքելի Հովհաննիսյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Լիլիթ Սուրիկի Գրիգորյանի, Շողոկաթ Արտավազդի Գրիգորյանի, Սուրիկ Տիգրանի Գրիգորյանի, Հրաչիկ Վաչագանի Ավետիսյանի, Վաչագան Հրաչիկի Ավետիսյանի, Վահագն Հրաչիկի Ավետիսյանի, Մարիամ Հրաչիկի Ավետիսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Աճառյան փ., տ. 3 հասցեով, սակայն ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` <<բացակա>> նշումով:
Հայտնվում է, որ վերը նշված քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հուլիսի 03-ին, ժամը 11:40-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`