Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/0108/16/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

<<ԱՐՄՌՈՒՍ>> ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Մարքսի փ․, 3 շ․, բն․ 25


Տեղեկացվում եք, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Իվան Բաղմանյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/0108/16/22 քաղաքացիական գործն ըստ ՌԴ Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանի միջնորդության՝ <<ԱՐՄՌՈՒՍ>> ՍՊԸ-ի վերաբերյալ որոշման ճանաչման և կատարման մասին։
Քաղաքացիական գործով 2023 թվականի հունիսի 07-ին, ժամը 09:40-ին հրավիրվել է դատական նիստ՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում (հասցե՝ ք. Մասիս, Հերացու 26/31, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով։
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



Դատավորի օգնական Քրիստինե Գասպարյան

Հասցե` Արարատի մարզ, ք․ Մասիս, Հերացու 26/31

Հեռ..` 023645350

Էլ. փոստ`