Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/0895/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

12.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

«Խելացի Սպառողներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գագիկ Պոլեյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 15փ. Տ/18)

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (պետական գրանցման համար՝ 286.185.892303, ՀՎՀՀ՝ 02647057, վկայական՝ 01 Բ 1042303, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու 3,7) կողմից 2023 թվականի մարտի 22-ին դիմում է մուտքագրվել Դատարան՝ «Խելացի Սպառողներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական գրանցման համար՝ 278.110.1093862, պետական գրանցման ամսաթիվը՝ 27.09.2019թ., ՀՎՀՀ՝ 00487146, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 15փ. Տ/18) սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2023 թվականի մարտի 23-ի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 2023 թվականի մարտի 27-ի որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արամ Խաչատրյանը։
Դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2023 թվականի մարտի 23-ի որոշումը, դիմումի օրինակը և կից փաստաթղթերի պատճենները և սնանկությունը վիճարկելու իրավունքի մասին ծանուցումը 2023 թվականի մարտի 24-ին ուղարկվել են պարտապան «Խելացի Սպառողներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 15փ. Տ/18 հասցեով, որոնք պարունակող առաքանին 2023 թվականի մարտի 27-ին հետ է վերադարձվել Դատարան՝ «Չի պահանջվել» նշումով։
Դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2023 թվականի մարտի 23-ի որոշումը և սնանկությունը վիճարկելու իրավունքի մասին ծանուցումը 2023 թվականի մարտի 24-ին ուղարկվել են նաև պարտապան «Խելացի Սպառողներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գագիկ Պոլեյանին՝ ք. Երևան, Նոր Արեշ 15փ. Տ/18 հասցեով, որոնք պարունակող առաքանին 2023 թվականի ապրիլի 06-ին հետ է վերադարձվել Դատարան՝ «Չի պահանջվել» նշումով։
Դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2023 թվականի մարտի 23-ի որոշումը, դիմումի օրինակը և կից փաստաթղթերի պատճենները և սնանկությունը վիճարկելու իրավունքի մասին ծանուցումը 2023 թվականի ապրիլի 07-ին կրկին ուղարկվել են պարտապան «Խելացի Սպառողներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 15փ. Տ/18 հասցեով, որոնք պարունակող առաքանին 2023 թվականի մայիսի 10-ին հետ է վերադարձվել Դատարան՝ «Չի գործում» նշումով։
Սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին Դատարանի 2023 թվականի մարտի 27-ի որոշումը նույն օրն ուղարկվել է պարտապան «Խելացի Սպառողներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, ինչպես նաև պարտապան «Խելացի Սպառողներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գագիկ Պոլեյանին՝ ք. Երևան, Նոր Արեշ 15փ. Տ/18 հասցեով, որոնք 2023 թվականի ապրիլի 15-ին հետ են վերադարձվել Դատարան՝ «Չի պահանջվել» նշումներով:
Դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2023 թվականի մարտի 23-ի որոշումը և սնանկությունը վիճարկելու իրավունքի մասին ծանուցումը 2023 թվականի ապրիլի 10-ին կրկին ուղարկվել են նաև պարտապան «Խելացի Սպառողներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գագիկ Պոլեյանին՝ ք. Երևան, Նոր Արեշ 15փ. Տ/18 հասցեով, որոնք պարունակող առաքանին 2023 թվականի մայիսի 03-ին հետ է վերադարձվել Դատարան՝ «Տեղափոխված» նշումով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/0895/04/23 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումները, ինչպես նաև Դատարանի՝ դիմումը վարույթ ընդունելու, սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումները դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։
Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ե. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 74 30 08

Էլ. փոստ`