Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/27029/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Գագիկ Գարեգինի Բադալյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

12.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Ռուզաննա Վլադիմիրի Գևորգյանի /Բադալյանի/ (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Գագիկ Գարեգինի Բադալյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ ամուսնալուծության պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Ռուզաննա Վլադիմիրի Գևորգյանի /Բադալյանի/ ընդդեմ Գագիկ Գարեգինի Բադալյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 08.06.2023 թվականին, ժամը 16:50-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`