Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/6056/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Արթուր Սարգսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

12.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Կարինե Լևոնի Վերանյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Արթուր Սարգսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող), երրորդ անձ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի <<Արաբկիր>> սպասարկման գրասենյակի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Կարինե Լևոնի Վերանյանի ընդդեմ Արթուր Սարգսյանի, երրորդ անձ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի <<Արաբկիր>> սպասարկման գրասենյակի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 08.06.2023 թվականին, ժամը 12:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`