Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայցվոր՝ Էդուարդ Դավթի Սարգսյանին թիվ ԵԴ/55001/02/21

12.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/55001/02/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 ապրիլի 2023 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սաֆարյանի, քննարկելով թիվ ԵԴ/55001/02/21 քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի օրը տեղափոխելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Էդուարդ Դավթի Սարգսյանի ընդդեմ Անահիտ Սամվելի Հարությունյանի՝ զրպարտչական տեղեկությունները գրավոր հերքել պարտավորեցնելու և 500.000 ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջների վերաբերյալ թիվ ԵԴ/55001/02/21 քաղաքացիական գործով դատական նիստը նշանակված է 24.05.2023 թվականին, ժամը 09:15-ին։
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի 25.04.2023 թվականի թիվ 58-Ա հրամանի համաձայն՝ դատավոր
Ա. Սաֆարյանին 19.05.2023 թվականից մինչև 25.05.2023 թվականը ներառյալ տրամադրվել է ամենամյա հերթական արձակուրդ:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ նշանակված դատական նիստի օրը պետք է տեղափոխել և նշանակել 15.06.2023 թվականին, ժամը 09:15-ին։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ/55001/02/21 քաղաքացիական գործով 24.05.2023 թվականին, ժամը 09:15-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխել և դատական նիստը նշանակել 15.06.2023 թվականին, ժամը 09:15-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3)։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ` ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 51 18 13

Էլ. փոստ`