Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0116/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գործ թիվ ԱՐԱԴ2/0116/02/23
15․05․2023
Երրորդ անձ՝ Արայիկ Ժորայի Մկրտչյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Ոսկեթաս, 1 փ, 1 ն, 11տ
Երրորդ անձ՝ Արևիկ Ժորայի Մկրտչյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Ոսկեթաս, 1 փ, 1 ն, 11տ


ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10 մայիսի 2023թ. ք. Աշտարակ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Ժորա Խորենի Մկրտչյանի և Նաիրա Եղիազարի Խաչատրյանի (այսուհետ՝ Պատասխանողներ), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Արայիկ Ժորայի Մկրտչյանի, Արևիկ Ժորայի Մկրտչյանի և Արտյոմ Ժորայի Մկրտչյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքերից Պարտապաններ՝ Ժորա Խորենի Մկրտչյանի և Նաիրա Եղիազարի Խաչատրյանի բաժիններն առանձնացնելու, դրանց անհնարինության դեպքում ամբողջ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապաններ Ժորա Խորենի Մկրտչյանի և Նաիրա Եղիազարի Խաչատրյանի բաժինների վրա տարածելու պահանջների մասին հայցադիմումին,

ՊԱՐԶԵՑ

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերությունը 03․02․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ժորա Խորենի Մկրտչյանի և Նաիրա Եղիազարի Խաչատրյանի (այսուհետ՝ Պատասխանողներ), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Արայիկ Ժորայի Մկրտչյանի, Արևիկ Ժորայի Մկրտչյանի և Արտյոմ Ժորայի Մկրտչյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքերից Պարտապաններ՝ Ժորա Խորենի Մկրտչյանի և Նաիրա Եղիազարի Խաչատրյանի բաժիններն առանձնացնելու, դրանց անհնարինության դեպքում ամբողջ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապաններ Ժորա Խորենի Մկրտչյանի և Նաիրա Եղիազարի Խաչատրյանի բաժինների վրա տարածելու պահանջների մասին։
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 06․02․2023 թվականին:
Դատարանի 15․02․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ Պատասխանող(ներ)ն այն ստացել է (են) (փաստաթղթերը համարվել է հանձնված) 04․05․2023 թվականին (ընդ որում, մի քանի պատասխանողների դեպքում հիմք է ընդունվում վերջին պատասխանողի ստացման և (կամ) հանձնման ամսաթիվը), սակայն վերջին(ներ)իս կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
Երրորդ անձիք Արայիկ Մկրտչյանի և Արևիկ Մկրտչյանի ծանուցումներն իրականցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի սահմանված կարգով, քանի որ փոստային ծառայության կողմից վերջիններիս ծանուցումներն հետ են վերադարձվել դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ2/0116/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 21-ին-ին` ժամը «11։40»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 023235758

Էլ. փոստ`