Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/0244/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գործ թիվ ԱՐԱԴ/0244/02/23
15․05․2023
Պատասխանող՝ Օֆելա Արսենի Յոլչյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Նոր Եդեսիա, 6 փ, 7տ
Երրորդ անձ՝ Հասմիկ Ռուբենի Կիրակոսյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Նոր Եդեսիա, 6 փ, 7տ
Երրորդ անձ՝ Անի Արսենի Յոլչյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Ոսկեվազ, Պռոշյան 3


ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10 մայիսի 2023թ. ք. Աշտարակ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Օֆելյա Արսենի Յոլչյանի (այսուհետ՝ Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Հասմիկ Ռուբենի Կիրակոսյանի, Արսեն Արամի Յոլչյանի, Անի Արսենի Յոլչյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Օֆելյա Արսենի Յոլչյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Օֆելյա Արսենի Յոլչյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին հայցադիմումին,

ՊԱՐԶԵՑ

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերությունը 31․01․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Օֆելյա Արսենի Յոլչյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Հասմիկ Ռուբենի Կիրակոսյանի, Արսեն Արամի Յոլչյանի, Անի Արսենի Յոլչյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Օֆելյա Արսենի Յոլչյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Օֆելյա Արսենի Յոլչյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին։
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 03․02․2023 թվականին:
Դատարանի 14․02․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ Պատասխանող(ներ)ն այն ստացել է (են) (փաստաթղթերը համարվել է հանձնված) 04․05․2023 թվականին (ընդ որում, մի քանի պատասխանողների դեպքում հիմք է ընդունվում վերջին պատասխանողի ստացման և (կամ) հանձնման ամսաթիվը), սակայն վերջին(ներ)իս կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
Պատասխանողներին ծանուցումն իրականցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի սահմանված կարգով, քանի որ փոստային ծառայության կողմից Պատասխանողի ծանուցումը հետ է վերադարձվել դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ/0244/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 21-ին-ին` ժամը «12։15»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 023235758

Էլ. փոստ`