Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ1/0885/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գործ թիվ ԱՐԱԴ1/0885/02/22
15․05․2023
 Գագիկ Քերոբի Սիմոնյանին
ՀՀ, Կոտայքի մ․, գ․ Զովունի, 39փ, 63/4

ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10 մայիսի 2023թ. ք. Աշտարակ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Գագիկ Քերոբի Սիմոնյանի (այսուհետ՝ Պատասխանող)՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով 495 650 ՀՀ դրամ գումարով, ՀՀ, մարզ Արագածոտն, համայնք Ապարան, գյուղ Եղիպատրուշ հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման, որպես իրավական հետևանք Պատասխանողի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման, անշարժ գույքը Հայցվորին հանձնելու և ազատելու պահանջների մասին հայցադիմումին,

ՊԱՐԶԵՑ

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերությունը 19․09․2022 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գագիկ Քերոբի Սիմոնյանի (այսուհետ՝ Պատասխանող)՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով 495 650 ՀՀ դրամ գումարով, ՀՀ, մարզ Արագածոտն, համայնք Ապարան, գյուղ Եղիպատրուշ հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման, որպես իրավական հետևանք Պատասխանողի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման, անշարժ գույքը Հայցվորին հանձնելու և ազատելու պահանջների մասին։
19.09.2022 թվականին էլեկտրոնային մակագրմամբ մակագրվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Մինասյանին:
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Գոռ Մինասյանը 07.10.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել և մասով ընդունումը մերժել է:
30.11.2022 թվականի ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ Դատարանի 07.10.2022 թվականի «հայցադիմումը վերադարձնելու և մասով ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:
Նշված քաղաքացիական գործը 18.01.2023թ. մակագրվել է դատավոր Զ. Մկրտչյանին և 26.01.2023 թվականին հանձնվել է դատավորին:
Դատարանի 31․01.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, իսկ Պատասխանող(ներ)ն որոշումն ստացել է (են) (փաստաթղթերը համարվել է հանձնված) 04․05․2023 թվականին (ընդ որում, մի քանի պատասխանողների դեպքում հիմք է ընդունվում վերջին պատասխանողի ստացման և (կամ) հանձնման ամսաթիվը), սակայն վերջին(ներ)իս կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
Պատասխանողի ծանուցումն իրականցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի սահմանված կարգով, քանի որ փոստային ծառայության կողմից վերջինիս ծանուցումը հետ է վերադարձվել դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ1/0885/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 14-ին` ժամը «17:55»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 023235758

Էլ. փոստ`