Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՀԿԴ/0012/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«17» մայիսի, 2023թ.
Նախագահող դատավոր` Լ.Դրմեյան

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
N ՀԿԴ/0012/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով



Երրորդ անձ Վարդան Պետրոսյանին
(ՀՀ, Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին բնակավայր, 4-րդ փ., տուն 33)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ.Դրմեյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0012/02/23 (ՏԴ/1771/02/22) հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Տավուշի մարզի դատախազության ընդդեմ Մարինե Լիպարիտի Պետրոսյանի, երրորդ անձանց՝ Մանուշակ Պետրոսյանի, Վարդան Պետրոսյանի, Հերմինե Ալիխանյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից Մարինե Պետրոսյանի բաժինն առանձնացելու և դրա վրա բռնագանձումը տարածելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Մարինե Պետրոսյանին հասանելիք գումարի վրա տարածելու պահանջի մասին։
05.05.2023 թվականին դատարանը կայացրել է «Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց գործին մասնակցող անձանց կազմից հանելու մասին» որոշում, որով Մարգո Պետրոսյանին և Լիպարիտ Պետրոսյանին հանել է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց կազմից։ Նախնական դատական նիստ է նշանակվել 12.06.2023թ.-ին։
Սույն գործով, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2023 թվականի հունիսի 12-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):
Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Դատական նիստին ներկայանալու դեպքում խնդրում եմ Ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`