Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/12216/02/23 քաղաքացիական գործով Արտաշես Զալիբեկի Ենոքյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12216/02/23
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06-ը ապրիլի 2023 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ընդդեմ Արտաշես Զալիբեկի Ենոքյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն 28.03.2023թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արտաշես Զալիբեկի Ենոքյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Դատարանը պարզված է համարում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, 298-րդ և 300-րդ հոդվածներով դատարանը,

ՈՐՈՇԵՑ

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Արտաշես Զալիբեկի Ենոքյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
Գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Եզրափակիչ դատական ակտ կայացնել և հրապարակել 2023 թվականի մայիսի 25-ին` դատական իշխանության պաշտոնական կայքում:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`