Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/16178/02/20 քաղաքացիական գործով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16178/02/20

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

25 ապրիլի 2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ նաև Դատարան) դատավոր Ա.Մկրտչյանս, ծանոթանալով ԵԴ/16178/02/20 քաղաքացիական գործին՝ ըստ հայցի Սաթիկ Իլյիչի Ստեփանյանի ընդդեմ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ 22.04.2020 թվականի թիվ 49/ԿԲ հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու կամ նոր համարժեք պաշտոն առաջարկելու, պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձ և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տուժանք վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑԻ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.01.2023թ. որոշմամբ բեկանվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2022 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Քաղաքացիական գործը 17.04.2023թ. մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 19.04.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 199-րդ, 200-րդ, 411-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԴ/16178/02/20 քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. հունիսի 6-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`