Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/1135/02/21 Քաղաքացիական գործով հրապարակայնի ծանուցում

17.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Գործ թիվ ԱՐԱԴ2/1135/02/21
«17» մայիսի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Աշոտ Հովհաննեսի Գևորգյանին
/ ՀՀ,Արարագածոտն մարզ, Ն. Բազմաբերդ, 2փ., 8տ./
ՀԱսմիկ Հովհաննեսի Ավոյանին
/ ՀՀ,Արարագածոտն մարզ, Ն. Բազմաբերդ, 12փ., 24տ./


ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04 մայիսի 2023թ. ք. Աշտարակ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով, ըստ հայցի՝ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Աշոտ Հովհաննեսի Գևորգյանի, Հասմիկ Հովհաննեսի Ավոյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի 02-073-0216-0011 կադաստրային ծածկագրով հողամասից Պարտապան Աշոտ Հովհաննեսի Գևորգյանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Աշոտ Հովհաննեսի Գևորգյանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործին,

ՊԱՐԶԵՑ

«Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Աշոտ Հովհաննեսի Գևորգյանի, Հասմիկ Հովհաննեսի Ավոյանի՝ վերոնշյալ պահանջով:
Դատավոր Լ. Հովհաննիսյանի 15.11.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ 31.01.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատավոր Լ. Հովհաննիսյանի կողմից 17.03.2022 թվականին ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշում է կայացրել:
ՀՀ նախագահի 2022 թվականի ապրիլի 01-ի թիվ ՆՀ-81-Ա հրամանագրով դատավոր Լ․ Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Նշված քաղաքացիական գործը 05.05.2022 թվականին էլեկտրոնային եղանակով մակագրվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Մկրտչյանին և 06.05.2022 թվականին հանձնվել է դատավորին: Դատարանի 16.05.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, գործի քննությունը սկսվել է սկզբից: Նույն որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակվել 16.06.2022թ.:
Դատարանը, 16․08․2022 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 27.09.2022 թվականը։
07․02․2023 թվականի Դատարանի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և կասեցվել է գործի վարույթը:
28․04.2023 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-3064/23) «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից փորձագետի թիվ 23/109-1 եզրակացությունը:
Դատարանն, ուսումնասիրելով սույն գործում առկա փաստաթղթերը և «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրությունը, կից թիվ 23/109-1 փորձագետի եզրակացությունը՝ գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթն անհրաժեշտ է վերսկսել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե` նշանակվել է փորձաքննություն (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով, որ 28.04.2023 թվականին թիվ 23/109-1 փորձագետի եզրակացության ստացմամբ վերացել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու հիմքը, ուստի անհրաժեշտ է քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-160-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ2/1135/02/22 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել:
2. Նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 07-ին` ժամը «10։15»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ







Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ. Մեծի 65

Հեռ..` (0232) 35758

Էլ. փոստ`