Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0019/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ Արևիկ Հովհաննեսի Հովհաննիսյանին

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0019/02/23 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Լեռնիկ Քաջիկի Պետոյանի, երրորդ անձինք Արևիկ Հովհաննիսյանի, Սեդա Հայրապետյանի, Անուշ Պետոյանի՝ բաժնի վրա բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելուց կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին:
Թիվ ՀԿԴ/0019/02/23 քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ 2023 թվականի մայիսի 31-ին, ժամը 155։00-ին, Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7):
Դուք նշված օրը և ժամին հրավիրվում եք մասնակցելու սույն դատական նիստին՝ որպես երրորդ անձ։
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար, և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-23

Էլ. փոստ`