Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/0189/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գործ թիվ ԱՐԱԴ/0189/02/23
18․05․2023
 Սեդա Անդրանիկի Հովհաննիսյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Եղիպատրուշ, 15 փ․, 19 տ․
 Բայանդուր Դյունաբեկի Հովհաննիսյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Եղիպատրուշ, 15 փ․, 19 տ․
 Կարապետ Դյունաբեկի Հովհաննիսյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Եղիպատրուշ, 15 փ․, 19 տ․
 Վեհանուշ Դյունաբեկի Հովհաննիսյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Եղիպատրուշ, 15 փ․, 19 տ․
 Արմենուհի Դյունաբեկի Հովհաննիսյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Եղիպատրուշ, 15 փ․, 19 տ․
 Տիգրանուհի Դյունաբեկի Հովհաննիսյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Եղիպատրուշ, 15 փ․, 19 տ․

ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16 մայիսի 2023թ. ք. Աշտարակ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Սեդա Անդրանիկի Հովհաննիսյանի, Դույնաբեկ Սարգսի Հովհաննիսյանի, Բայանդուր Դույնաբեկի Հովհաննիսյանի, Կարապետ Դույնաբեկի Հովհաննիսյանի, Հովիկ Դույնաբեկի Հովհաննիսյանի, Վեհանուշ Դույնաբեկի Հովհաննիսյանի, Արմենուհի Դույնաբեկի Հովհաննիսյանի, Տիգրանուհի Դույնաբեկի Հովհաննիսյանի (այսուհետ՝ Պատասխանողներ)՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով 2 049 415 ՀՀ դրամ գումարով, ՀՀ, մարզ Արագածոտն, համայնք Ապարան, գյուղ Եղիպատրուշ հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման և որպես իրավական հետևանք Պատասխանողների սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին հայցադիմումին,

ՊԱՐԶԵՑ

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերությունը 17․01․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սեդա Անդրանիկի Հովհաննիսյանի, Դույնաբեկ Սարգսի Հովհաննիսյանի, Բայանդուր Դույնաբեկի Հովհաննիսյանի, Կարապետ Դույնաբեկի Հովհաննիսյանի, Հովիկ Դույնաբեկի Հովհաննիսյանի, Վեհանուշ Դույնաբեկի Հովհաննիսյանի, Արմենուհի Դույնաբեկի Հովհաննիսյանի, Տիգրանուհի Դույնաբեկի Հովհաննիսյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով 2 049 415 ՀՀ դրամ գումարով, ՀՀ, մարզ Արագածոտն, համայնք Ապարան, գյուղ Եղիպատրուշ հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման և որպես իրավական հետևանք Պատասխանողների սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասի։
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ. Մկրտչյանին են հանձնվել 26․01․2023 թվականին։
Դատարանի 06․02․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ Պատասխանող(ներ)ն այն ստացել է (են) (փաստաթղթերը համարվել է հանձնված) 11․05․2023 թվականին (ընդ որում, մի քանի պատասխանողների դեպքում հիմք է ընդունվում վերջին պատասխանողի ստացման և (կամ) հանձնման ամսաթիվը), սակայն վերջին(ներ)իս կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
Պատասխանողներ Սեդա Անդրանիկի Հովհաննիսյանի, Բայանդուր Դույնաբեկի Հովհաննիսյանի, Կարապետ Դույնաբեկի Հովհաննիսյանի, Վեհանուշ Դույնաբեկի Հովհաննիսյանի, Արմենուհի Դույնաբեկի Հովհաննիսյանի, Տիգրանուհի Դույնաբեկի ծանուցումներն իրականցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի սահմանված կարգով, քանի որ փոստային ծառայության կողմից վերջիններիս ծանուցումները հետ են վերադարձվել դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ/0189/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 13-ին` ժամը «15:00»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 023235758

Էլ. փոստ`