Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0048/02/23 Քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

19.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ թիվ ԱՐԱԴ2/0048/02/23
«19» մայիսի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Գագիկ Դերենիկի Փիլոյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Արագածավան, Գայի 7/
Երրորդ անձինք՝
Դերենիկ Անդրանիկի Փիլոյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Արագածավան, Գայի 7/
Նազելի Դերենիկի Փիլոյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Արագածավան, Գայի 7/

ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ
ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

նախագահությամբ
դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ Դ․Նանյանի


05 մայիսի 2023թ. ք. Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ըստ հայցի` «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Գագիկ Դերենիկի Փիլոյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Դերենիկ Անդրանիկի Փիլոյանի, Սվետլանա Պերճի Փիլոյանի, Մխիթար Դերենիկի Փիլոյանի, Նազելի Դերենիկի Փիլոյանի, Արթուր Դերենիկի Փիլոյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Գագիկ Դերենիկի Փիլոյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0048/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

05․01․2023 թվականին «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գագիկ Դերենիկի Փիլոյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Դերենիկ Անդրանիկի Փիլոյանի, Սվետլանա Պերճի Փիլոյանի, Մխիթար Դերենիկի Փիլոյանի, Նազելի Դերենիկի Փիլոյանի, Արթուր Դերենիկի Փիլոյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Գագիկ Դերենիկի Փիլոյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին, որը 05․01․2023 թվականին մակագրվել է Դատարանին:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 09․01․2023 թվականին:
Դատարանի 22․03․2023 թվականի որոշմամբ նշանակվել է նախնակնա դատական նիստ։
Նշանակված դատական նիստերին կողմերը պատշաճ ծանուցված լինելով հանդերձ չեն ներկայացել։
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, արձանագրային որոշմամբ որոշել է հրավիրված նախնական դատական նիստերն անցկացնել դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված, սակայն դատական նիստերին չներկայացած գործին մասնակցող անձանց (ներկայացուցիչների) բացակայության պայմաններում և իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված գործողությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցի տեսակներն են` 1) վկայի ցուցմունքը. 2) գրավոր ապացույցները. 3) իրեղեն ապացույցները. 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները. 5) փորձագետի եզրակացությունը. 6) մասնագետի բացատրությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով. 2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված է հետևյալ բանաձևը.
1) գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է այն, ինչ պնդում է,
2) չի ապացուցում նա, ով ժխտում է (հասարակ ժխտում):
Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված բանաձևի բացահայտման և յուրաքանչյուր քաղաքացիական գործով նշված բանաձևի կոնկրետացման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող փաստերի բնույթին և իրավաբանական նշանակությանը: Այսպես, գործին մասնակցող անձը պետք է ապացուցի ոչ թե իր կողմից վկայակոչված բոլոր հանգամանքները, այլ իր համար իրավաստեղծ, իրավափոփոխիչ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացուցողական փաստերը (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավադրույթների լույսի ներքո՝ Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով: Միաժամանակ Դատարանը որոշել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, քննարկել է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը և քննարկել է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Ամփոփելով, Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման կարիք չունեցող փաստեր առկա չեն, իսկ գործի լուծման համար էական նշանակություն ունեն և ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը.
8) Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի՝ Գագիկ Դերենիկի Փիլոյանի նկատմամբ պարտատեր հանդիսանալու փաստը,
9) Գագիկ Դերենիկի Փիլոյանի այլ գույքի անբավարարությունը Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի նկատմամբ առկա պարտավորության կատարման համար,
10) Գագիկ Դերենիկի Փիլոյանի ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի գայի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող /սեփականության վկայական թիվ 910064/ անշարժ գույքի ընդհանուր համատեղ սեփականության մասնակից հանդիսանալը, մնացած մասնակիցների կազմը,
11) Գագիկ Դերենիկի Փիլոյանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը,
12) Գագիկ Դերենիկի Փիլոյանի բաժնի շուկայական արժեքը,
13) Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի կողմից ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին՝ Գագիկ Դերենիկի Փիլոյանի բաժինը շուկայական գնով գնելու պահանջ ներկայացված լինելը,
14) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների՝ կողմից Գագիկ Դերենիկի Փիլոյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելը:
Դատարանն արձանագրում է, որ նշված փաստերի ապացուցման պարտականությունը կրում է Հայցվորը՝ Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ն:
Ապացուցման կարիք չունեցող փաստեր սույն գործով բացակայում են:
Միաժամանակ Դատարանը կողմերի համար սահմանում է ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար՝ մինչև հաջորդ նախնական դատական նիստը 19․06․2023 թվականը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 57-րդ, 60-63-րդ, 169-րդ, 171-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը`

ՈՐՈՇԵՑ

7. Սույն քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի ապացուցման պարտականությունը բաշխել հետևյալ կերպ.
7.1. Հայցվոր՝ Հայէկոնոմբանկ ԲԲ ընկերության վրա դնել ստորև թվարկված փաստերի ապացուցման պարտականությունը՝
7.1.1. Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի՝ գագիկ Դերենիկի Փիլոյանի նկատմամբ պարտատեր հանդիսանալու փաստը,
7.1.2. Գագիկ Դերենիկի Փիլոյանի այլ գույքի անբավարարությունը Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի նկատմամբ առկա պարտավորության կատարման համար,
7.1.3. Գագիկ Դերենիկի Փիլոյանի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի գայի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող /սեփականության վկայական թիվ 910064/ անշարժ գույքի ընդհանուր համատեղ սեփականության մասնակից հանդիսանալը, մնացած մասնակիցների կազմը,
7.1.4. Գագիկ Դերենիկի Փիլոյանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը,
7.1.5. Գագիկ Դերենիկի Փիլոյանի բաժնի շուկայական արժեքը,
7.1.6. Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի կողմից ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին՝ Գագիկ Դերենիկի Փիլոյանի բաժինը շուկայական գնով գնելու պահանջ ներկայացված լինելը,
7.1.7. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից Գագիկ Դերենիկի Փիլոյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելը:
8. Ապացուցման կարիք չունեցող փաստերն սույն գործով բացակայում են:
9. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև հաջորդ նախնական դատական նիստը՝ 19․06.2023 թվականը ներառյալ:
10. Թիվ ԱՐԱԴ2/0048/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի հունիսի 19-ին` ժամը «10:15»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ


Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ. Մեծի 65

Հեռ..` (0232) 35758

Էլ. փոստ`