Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0036/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցում Պատասխանող Վազգեն Կարենի Հարությունյանին / Երևան, Ադոնցի փողոց, շենք 8/2, բնակարան 10

19.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

19.05.2023թ․
ՀԿԴ/0036/02/23

Պատասխանող Վազգեն Կարենի Հարությունյանին

Հասցե՝ ք․Երևան, Ադոնցի փողոց 8/2, բն․ 10

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի՝ (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0036/02/23 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Լեռնիկ Քաջիկի Պետոյանի՝ բաժնի վրա բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելուց կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին:
Դատարանի՝ թիվ ՀԿԴ/0036/02/23 գործով 17.05.2023 թվականի որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) նշանակվել է նախնական դատական նիստ 2023 թվականի հունիսի 22-ին, ժամը 15։30-ին, Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7):
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք մասնակցելու սույն դատական նիստին՝ որպես պատասխանող։
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար, և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Տեղեկացնում ենք, որ Որոշումը դեպոնացված է Հակակոռուպցիոն դատարանում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7):


Դատավորի օգնական Լ.Աթաբեկյան

Հասցե` ք,Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-37

Էլ. փոստ`